09:59   17-09-2020
Լեհաստանը մտադիր է ձերբակալել նախագահ Կաչինսկու մասնակցությամբ ավիաաղետի ժամանակ աշխատած ռուս դիսպետչերներին
Թողնել մեկնաբանություն

Լեհաստանը նախաձեռնել է 2010-ին՝ նախագահ Լեխ Կաչինսկուն տեղափոխող օդանավի կործանման ժամանակ, Սմոլենսկի օդանավակայանում աշխատած ավիացիոն դիսպետչերներին ձերբակալելու գործընթաց: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Էվա Բյալիկը:

Կաչինսկու Տու-154 ինքնաթիռը 2010-ի ապրիլի 10-ին կործանվել էր Սմոլենսկ-Հյուսիսային օդանավակայանում վայրէջք կատարելիս: Օդանավում գտնվելիս է եղել 96 մարդ, 88 ուղևորը և 8 անձնակազմի 8 անդամները մահացել են: Ավիաաղետը երկրորդ անգամ հետաքննող լեհական հանձնաժողովը տեղի ունեցածի տարբեր վարկածներ է առաջ բերում, որոնցից մեկը ռուս դիսպետչերների դիտավորյալ քայլերն են:

Նշվում է, որ դիսպետչերների ձերբակալության մասին դատարանի որոշումը քայլ կդառնա նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու և հաջորդող պահանջով Լեհաստանին հանձնելու համար:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...