11:04   17-09-2020
Էրդողանն ու Մերկելը քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսակոնֆերանսի ձևաչափով վարել են բանակցություններ, որոնց ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությանը:

Թուրքիայի նախագահը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում առկա տարաձայնությունները հնարավոր է լուծել «բանակցությունների և փոխզիջումների միջոցով`ապահովելով խնդրին կառուցողական և արդարացի մոտեցում»:

Նա ընդգծել է, որ «եվրոպական երկրները պետք է արդար և հետևողական լինեն Միջերկրական ծովի արևելքի հարցում» և որ Թուրքիան «շարունակելու է ակտիվ և վճռական քաղաքականություն վարել սեփական իրավունքների պաշտպանության նպատակով»:

Loading...