12:01   17-09-2020 Image Description
Ռուսաստանն ու Չինաստանն ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակիցներն են. Պենտագոն
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն ամերիկյան Rand Corporation հետազոտական կազմակերպության գրասենյակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակիցները Ռուսաստանն ու Չինաստանն են․ ելույթի տեքստը հրապարակվել է Պենտագոնի պաշտոնական կայքում։ 

«Այսօր՝ գերտերությունների արդիականացման ժամանակաշրջանում, պաշտպանության նախարարությունը Չինաստանին, այնուհետև Ռուսաստանին որպես մեր ռազմավարական մրցակիցներ է ճանաչում»,- ասվում է ելույթի տեքստում։ 

Էսպերի խոսքով՝ երկու պետութուններն էլ արդիականացնում են իրենց զինված ուժերը, ինչպես նաև ընդլայնում են տիեզերական և կիբերտարածքներում իրենց հնարավորությունները։ 

«Միացյալ նահանգները և իր գործընկերները պետք են շարունակեն իրենց հիմնարար սկզբունքների և կենսակերպի պաշտպանությունը։ Եվ դա իրագործելու համար մենք բավականաչափ վճռականություն ունենք»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը։

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...