12:09   17-09-2020
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 30 միլիոնը. Worldometers
Թողնել մեկնաբանություն

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 30 միլիոնը (ընդհանուր 30 042 776 դեպք)․ միայն վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 308 000 նոր դեպք․ գրում է eadaily.com կայքը՝ հղում տալով Worldometers.info առցանց թարմացվող տեղեկատվական կայքի տվյալներին։ 


Հայտնի է, որ մեկ օրում 308 000 վարակման նոր դեպքը գրեթե ռեկորդային ցուցանիշ է, որից ավելի մեծ թիվ գրանցվել է սեպտեմբերի 11-ին։ Սա նշանակում է, որ համավարակն իր պիկին է հասել և դեռևս չի թուլանում. այժմ վիրուսը մեծ տեմպերով տարածվում է Հնդկաստանում։ 


Աշխարհում նախկինի պես կա չորս երկիր, որտեղ վարակակիրների թիվը գերազնացել է մեկ միլիոնը (ԱՄՆ, Հնդկաստան, Բրազիլիա և Ռուսաստան), վեց երկիր էլ անցել է կես միլիոնի շեմը (Պերու, Կոլումբիա, Մեքսիկա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Իսպանիա, Արգենտինա)։


Համավարակի հետևանքով ամբողջ աշխարհում մահացել է 945 166 մարդ, հիվանդությունից ապաքինվել է 22 միլիոն վարակակիր։


Գրում է՝ Tert.am -ը:

Loading...