12:45   17-09-2020
«Սխալ տեղեկություն է, կարծում եմ՝ չի հասկացել հարցը»․ Թրամփը կրկին վիճարկել է կորոնավիրուսի պատվաստանյութի մասին ԱՄՆ գլխավոր վարակաբանի հայտարարությունը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիճարկել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդի՝ օրերս Կոնգրեսի առջև տված վկայությունը, որի համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հանրության համար հասանելի չի լինի մինչև հաջորդ տարվա «երկրորդ կամ երրորդ եռամսյակը»․ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ռեդֆիլդը «սխալ է հասկացել» իրեն ուղղված հարցը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

«Կարծում եմ՝՝ նա սխալ է թույլ տվել նման հայտարարություն անելիս։ Դա սխալ տեղեկատվություն է։ Ես նրա հետ հեռախոսով զրուցել եմ, ու նա ինձ այդ մասին ոչինչ չի ասել, կարծում եմ՝ գուցե սխալ է մեկնաբանել այն, ինչ ուզում էր ասել»,- նշել է Թրամփը նախօրեին Սպիտան տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը Կոնգրեսին առջև ելույթում հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատվաստանյութը հանրությանը հասանելի չի լինի մինչև փորձարկումների ավարտը՝ հաջորդ տարվա «երկրորդ կան երրորդ եռամսյակը», մինչդեռ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութի կիրառումը սկսել հոկտեմբերին:

Ռեդֆիլդի այն դիտարկմանը, որ ներկայում հզոր առողջապահական գործիքներ են պաշտպանիչ դիմակները, որոնք պետք է անպայման կրել, Թրամփը հայտարարել է․«Նախ, դա պատվաստանյութից ավելի արդյունավետ չէ։ Կարծում եմ, որ եթե հարցնեք նրան, նա, հավանաբար, կասի, որ հարցը լավ չի հասկացել»։

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...