13:04   17-09-2020
Պոմպեո. ԱՄՆ-ն ամեն ինչ կանի ՄԱԿ-ում Իրանի դեմ կրկնակի պատժամիջոցներ սահմանելու համար
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կվերադառնա ՄԱԿ՝ հաջորդ շաբաթ Իրանի դեմ կրկնակի պատժամիջոցներ սահմանելու համար, եւ ամեն ինչ կանի, որ այդ պատժամիջոցները կիրառվեն, հաղորդում է Reuters-ը:

Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ օգոստոսին ինքը 30-օրյա գործընթաց է սկսել Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները կրկին կիրառելու համար՝ բողոք ուղարկելով Անվտանգության խորհուրդ, որով Թեհրանը մեղադրվում է 2015 թվականի միջուկային գործարքը խախտելու մեջ:

Նրա խոսքերով՝ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մտնեին կիրակի օրը: Սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը հայտարարել են, որ ԱՄՆ-ի այդ քայլն անվավեր է, քանի որ երկու տարի առաջ Վաշինգտոնը հրաժարվել է միջուկային համաձայնագրից, եւ դիվանագետները կարծում են, որ քիչ երկրներ կարող են Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներ կիրառել:

Loading...