13:10   17-09-2020
Նյու Յորքի քաղաքապետը շուրջ 500 աշխատակցի հետ չվճարվող արձակուրդ կմեկնի քաղաքային բյուջեի 9 մլրդ դոլար պակասուրդը կրճատելու համար
Թողնել մեկնաբանություն

Նյու Յորքի քաղաքապետարանի շուրջ 500 աշխատակից, այդ թվում՝ քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, մեկ աշխատանքային շաբաթով չվճարվող արձակուրդի կմեկնեն՝ քաղաքային բյուջեի պակասուրդը կրճատելու համար, հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետը՝ վստահեցնելով, որ «արձակուրդի» ժամանակ կշարունակի աշխատել, գրում է The Guardian-ը։

«Հեշտ չեմ կայացրել այս որոշումը։ Թեև այն ցավալի է աշխատակիցների և նրանց ընտանիքների համար, սակայն ճիշտ է այս պատմական պահին»,- լրագրողներին ասել է Բիլ դե Բլազիոն։

Նյու Յորքի քաղաքապետի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով քաղաքի ֆինանսական կորուստը կազմում է 9 մլրդ դոլար, ինչը ստիպել է 7 մլրդ դոլարով կրճատել քաղաքի տարեկան բյուջեն։

Քաղաքապետի խոսքով՝ չվճարվող արձակուրդների շնորհիվ հնարավոր կլինի խնայել մոտ 1 մլն դոլար, ինչը շատ չէ, սակայն օրինակ կծառայի մյուսների համար։

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...