14:57   17-09-2020
Արցախի ղեկավարն այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ
Թողնել մեկնաբանություն

Արցախի Հանրապետության ղեկավարԱրայիկ Հարությունյանը ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի հետ սեպտեմբերի 16-ին այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ և ծանոթացել օպերատիվ իրավիճակին: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։

Հարությունյանն նշել է, որ Արցախի արտաքին անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և դրանց լուծման ուղղությամբ ջանքեր չեն խնայվելու: Արցախի ղեկավարը նշել է նաև, որ հակառակորդի ցանկացած արկածախնդրություն արժանանալու է հայկական կողմի ծանր ու կործանիչ հակահարվածին:

Loading...