16:10   17-09-2020
Ռայնիսի 1 հասցեի փլուզված շենքի 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագրեր կտրվեն
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքի օգոստոսի 26-ին փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագիր կտրամադրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ֆինանսավորման նպատակով պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 182 մլն դրամ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի խոսքով՝ հաշվարկվել է, որ այդ տարածքում մեկ քմ բնակմակերեսի միջինացված արժեքը 333 հազար դրամ է:

«Այդ վկայագրերով բնակիչները կարող են ցանկացած անձից ձեռք բերել պատրաստի բնակարան կամ բնակելի տուն: Եթե բնակիչը կարողանում է ավելի էժան գնով բնակարան գտնել, ավելացած գումարը մնում է իր տնօրինման տակ: Բացի այդ, քաղաքացին կարող է բնակարան ձեռք բերել նաև հիփոթեքով, որի դեպքում աջակցության գումարը կարող է փոխանցվել որպես կանխավճար»,- ասաց Ղուլարյանը:


Loading...