16:13   17-09-2020
«Սա հանցագործության պատրաստ ավազակային ռեժիմ է». Դամասկոսը պատասխանել է Ասադին սպանելու Թրամփի հայտարարությանը
Թողնել մեկնաբանություն

Սիրիայի արտգործնախարարությունն ԱՄՆ վարչակազմին մեղադրել է Մերձավոր Արևելքում իր նպատակներին հասնելու համար ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մեթոդներ օգտագործելու համար: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը:

Այսպիսով, պաշտոնական Դամասկոսը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարությունն արաբական պետության ղեկավար Բաշար Ասադին վերացնելու ցանկության մասին:

«Թրամփի խոստովանությունները հաստատում են, որ Միացյալ Նահանգները օրենքից դուրս գտնվող պետություն է, իսկ ամերիկյան վարչակազմը օգտագործում է նույն մեթոդները, ինչ ահաբեկիչները, այսինքն ՝ սպանություններն ու կոտորածը, անտեսում է ցանկացած իրավական, մարդասիրական կամ բարոյական կանոններ և նորմեր ՝տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար»,-ասված է Սիրիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

Հայտարարության մեջ ընդգծվում  է, որ Թրամփի խոսքերը «լիովին ցույց են տալիս այն մակարդակը, որին հասել է ամերիկյան վարչակազմի անխոհեմ քաղաքական մտածողությունը և պահվածքը» և ապացուցում են, որ դա «ավազակների ռեժիմ է, որը պատրաստ է հանցագործություններ կատարել իր նպատակներին հասնելու համար»:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...