16:47   17-09-2020
Լոս Անջելեսի ոստիկանության պետը հանցավորության աճը կապել է կորոնավիրուսի հետ
Թողնել մեկնաբանություն

Լոս Անջելեսի ոստիկանության պետ Միշել Մուրը կորոնավիրուսի համավարակի տնտեսական եւ էմոցիոնալ հետեւանքները կապել է քաղաքում հրազենի կիրառմամբ բռնության աճի հետ։

«Մենք ուժգին սթրես ենք ապրում, մեծ թվով համակեցություններ հայտնվել են դեպրեսիայի որոշակի աստիճանի սահմանին»,- ասել է Մուրը ոստիկանության քաղաքացիական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Los Angeles Times-ը։ Նա հավելել է, որ բարերի եւ ակումբների փակումից հետո փողոցային եւ տնային երեկույթները «բարերար հող են դարձել որոշ ինքնաբերական բռնության համար»։

Այս տարվա սեպտեմբերին քաղաքում սպանությունների թիվն աճել է գրեթե 14 տոկոսով՝ անցյալ տարվա համեմատությամբ եւ ավելի քան 20 տոկոսով՝ 2018 թվականի համեմատությամբ։

Մուրն ասել է, որ դեպարտամենտը շարունակում է փողոցներում անվտանգության ապահովման իր առաքելությունը, բայց նշել է, որ բյուջեի կրճատումը, հավանաբար, կհանգեցնի փողոցներում շուրջ 250 ոստիկանների կրճատման։

Գրում է՝ News.am -ը:


Loading...