17:14   17-09-2020
Տիխանովսկայան հայտարարել է բռություն գործադրած ուժայինների «սև ցուցակ» պատրաստելու մասին
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ուժային կառույցների աշխատակիցների «սև ցուցակ» է կազմվել: Դրանում ընդգրկվել են նրանք, ովքեր, ըստ ընդդիմության, մասնակից են եղել հանրապետությունում ցուցարարների դեմ բռնություններին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մեզ են հանձնել այն անձանց անուններն ու ազգանունները, որոնք խոշտանգել և ծեծել են մարդկանց: Մենք պաշտոնյաների և ուժայինների առանձին ցուցակներ ենք պատրաստում»,- ասել է բելառուսական ընդդիմության առաջնորդը:

Նրա խոսքով, ցուցակը ստացել է «Տարայկովսկու ցուցակ» անվանումը (Ալեքսանդր Տարայկովսկին առաջին է զոհվել բողոքի ցույցերի ժամանակ):

«Մեղավորներին բացահայտելու համար մենք ակտիվորեն աշխատում ենք իրավապաշտպանների և «Բելառուսի Սև գիրք» նախագծի հետ: Մենք այս ցուցակը կփոխանցենք Ուկրաինային, Թուրքիային, Ռուսաստանին, ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին»,- ընդգծել է Տիխանովսկայան՝ հավելելով, որ ցուցակը կհրապարակվի, իսկ հետագայում այն մշտապես կընդլայնվի:


Գրում է՝ 1in.am -ը:

Loading...