17:30   17-09-2020
Վրացիների 36%-ը խորհրդարանական ընտրություններին կաջակցի «Վրացական երազանք»-ին, 15%-ը՝ ընդդիմադիր «Ազգային շարժմանը». սոցհարցում
Թողնել մեկնաբանություն

Միջազգային հանրապետական ինստիտուտը ներկայացրել է Վրաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ անցկացրած սոցհարցման արդյունքները: Այս մասին գրում է «Грузия онлайн» պորտալը:

Հարցման համաձայն՝ հարցվածների 36%-ը կաջակցի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, 15%-ը` ընդդիմադիր «Ազգային շարժմանը»:

Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Եվրոպական Վրաստան՝ ազատ դեմոկրատներ»՝ 4%, «Նոր Վրաստան՝ Աղմաշենեբելի ռազմավարություն» ՝ 4%, «Հայրենասերների դաշինք» ՝ 4%, Վրաստանի լեյբորիստական կուսակցություն՝ 3%:

Ընտրողների 23%-ը, նշել է, որ չգիտի կամ պատասխան չի տվել:

Հետազոտությունն անցկացվել է Institute of Polling and Marketings կազմակերպության կողմից` օգոստոսի 4-21-ը ընկած ժամանակահատվածում: Հարցման շրջանակներում Վրաստանի ամբողջ տարածքում հարցազրույցներ են անցկացվել 1500 քաղաքացիների հետ: Սոցհարցման սխալի միջին հավանականությունը 2.5% է:

Գրում է՝ Tert.am -ը:



Loading...