18:20   17-09-2020
Համաշխարհային բանկը գնահատել Է ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման ժամկետը
Թողնել մեկնաբանություն

Համաշխարհային տնտեսության վերականգնումը ճգնաժամից, որը պայմանավորված Է կորոնավիրուսի համավարակով, կարող Է մինչեւ հինգ տարի տեւել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Համաշխարհային բանկի (ՀԲ) գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռեյնհարտը: «Հավանաբար, արագ հետցատկ տեղի կունենա այն բոլոր սահմանափակիչ միջոցառումների չեղարկման ֆոնին, որոնք կապված են կարանտինի հետ, բայց լրիվ վերականգնումը կտեւի մինչեւ հինգ տարի»,-տնտեսագետի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը:

Դրա հետ մեկտեղ Ռեյնհարտը սպասում Է, որ ճգնաժամից հետո աղքատության մակարդակն աշխարհում կբարձրանա 20 տարվա ընթացքում առաջին անգամ:

Տնտեսագետի խոսքով՝ համավարակով պայմանավորված ճգնաժամը կմեծացնի անհավասարությունն աշխարհում, «քանի որ բնակչության ամենաաղքատ խավերը ճգնաժամից ավելի շատ են տառապում հարուստ երկրներում, եւ ամենաաղքատ երկրներն ավելի շատ են տառապում, քան ավելի հարուստները»: ՀԲ-ն հունիսին հաղորդել Էր, որ 2020 թվականին սպասվում Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր համաշխարհային տնտեսության ռեկորդային անկում 5,2 տոկոսով՝ 2,5 տոկոսով աճի փոխարեն, որն սպասվում Էր հունվարին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 29,1 միլիոն դեպք, ավելի քան 926 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...