19:54   17-09-2020
Լեհաստանը ցանկանում է, որպեսզի ԵՄ-ն 1 միլիարդ եվրո առաջարկի Բելառուսին իրավիճակը «կայունացնելու» համար
Թողնել մեկնաբանություն

Լեհաստանը ցանկանում է, որպեսզի Եվրամիությունը Բելառուսին առնվազն 1 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական աջակցություն առաջարկի (երկրի «վերականգնման» «Մարշալի պլանի» շրջանակներում): Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով` ֆինանսական օգնությունը Բելառուսին աջակցության փաթեթի մի մասը կդառնա, որն այն կառաջարկի սեպտեմբերի 24-25-ին կայանալիք ԵՄ հաջորդ գագաթնաժողովին: «Միջոցները պետք է իսկապես զգալի լինեն` առնվազն 1 միլիարդ եվրո»,- ասել է Մորավեցկին Վիլնյուսում Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի հետ հանդիպումից հետո:

Մորավեցկու խոսքով` Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է ներդրում ունենալ նաեւ այն հիմնադրամում, որը նախատեսված է երկրի արժույթը սատարելու, դրա տնտեսությունը կայունացնելու եւ Բելառուսին ինքնուրույն միջոցներ փոխառել թույլ տալու համար:


 Տեղեկացնում է՝News.am-ը:

Loading...