09:17   18-09-2020
Ղազախստանը փորձարկում է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը
Թողնել մեկնաբանություն

Ղազախստանը սկսել է փորձարկել կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը: Այս մասին հաղորդել է հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

«Սկսվել են կորոնավիրուսի դեմ QazCovid-in պատվաստանյութի կլինիկական փորձարկումները»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 29 միլիոն դեպք, ապաքինվել է գրեթե 20 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 900 հազար հիվանդ:

Գրում է՝ 1in.am -ը:

Loading...