09:23   18-09-2020
Լուկաշենկոն երդվել է, որ «ընտրությունների ժամանակ որևէ կեղծիք չի եղել»
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երդվել է, որ անցած նախագահական ընտրություններում կեղծիքներ ու լցոնումներ չեն եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես երդվում եմ ձեզ. ընտրություններում կեղծիք չի եղել, դուք չեք կարող 80 տոկոսով կեղծել ընտրությունները», – ասել է Լուկաշենկան:

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են զանգվածային բողոքներ՝ արդյունքների կեղծման դեմ:

Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Գրում է՝ 1in.am -ը:

Loading...