09:49   18-09-2020
Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ կառավարության նիստի զեկուցվող հարցերի թվի նվազեցման պատճառին
Թողնել մեկնաբանություն

Կառավարության նիստերում զեկուցվող հարցերի թիվը նվազել է միայն այն պատճառովոր դրանք ոչ այնքան մեծ կարևորություն կարող են ունենալ հանրային ընկալման մեջընտրությունը կատարում է վարչապետի աշխատակազմը«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Կխնդրեմ որևէ նպատակային բան չտեսնել այս պրոցեսի մեջՄեր քննարկումների արդյունքում որոշում կայացվեցոր մի շարք հարցերին այլևս կառավարության նիստի օրակարգում չենք անդրադառնա՝ հաշվի առնելովոր մեր գնահատմամբ՝ դրանք հանրային ընկալման մեջ այն կարևորությունը չունենորի համար կառավարության նիստի օրակարգում արժեր այդ հարցերը քննարկել»,-ասաց Աղաջանյանը:

Անդրադառնալով հարցին՝ թափանցիկությունը դրանից չի՞ տուժում՝ Աղաջանյանը պատասխանեցոր այդ տրամաբանությամբ կարելի է նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերը դարձնել զեկուցվողև 24 ժամը չի հերիքի այդ օրվա կառավարության նիստը ավարտելու համար:

Նա նշեցոր պետք է ֆիքսել՝ խոսքը գնում է կառավարության նիստի օրակարգում տեղ գտած հարցերի մասինորոնք հրապարակված ենհասանելի ենդրանց բովանդակությունն ամբողջությամբ հասանելի է՝ թե լրագրողներինթե հանրությանը: «Հետևաբարխնդրում եմթաքցնելու մասին ընդհանրապես չխոսելԽոսքը գնում է կառավարության նիստի օրակարգերում քննարկման դրվող հարցերի ընտրության մասինԵվ կառավարությունըմասնավորապես վարչապետի աշխատակազմն ունի լիազորություն՝ այդ ընտրությունը իրականացնելուԵվ մենք դա իրականացնում ենք՝ ունենալով որոշակի սկզբունքներ ու չափորոշչներ»,-ասաց Աղաջանյանը:

Նա  նշեցոր դա կառավարության գնահատման տիրույթում էբնականաբար՝ սուբյեկտիվ էսակայն ցանկացած որոշում վստահաբար խնդրահարույց կարող է լինել ինչ-որ շրջանակների համար:

Loading...