09:51   18-09-2020
G20. Պատվաստանյութերի հավասար հասանելիությունը կարեւոր է COVID-19 համավարակի հաղթահարման համար
Թողնել մեկնաբանություն

G20-ի ֆինանսների եւ առողջապահության նախարարները նշել են, որ պատվաստանյութերի արդար եւ մատչելի հասանելիությունը բոլորի համար կարեւոր է՝ COVID-19 համավարակի հաղթահարման եւ համաշխարհային տնտեսության վերականգնմանն աջակցելու համար:

«Մենք կշարունակենք օգտագործել քաղաքականության բոլոր գործիքները՝ մարդկանց կյանքը, աշխատանքը եւ եկամուտները պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ: «Գործողությունների ծրագիրը կներկայացվի հոկտեմբերին G20-ի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը եւ նոյեմբերին G20-ի առաջնորդների գագաթաժողովին։

Գրում է՝ News.am -ը:

Loading...