11:34   18-09-2020
ՆԱՍԱ-ն Յուպիտերի վրա հայտնաբերել է հզոր փոթորիկ, որը կարող է կլանել ամբողջ Երկիրը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը` ՆԱՍԱ-ն, Hubble աստղադիտակի միջոցով Յուպիտեր մոլորակի վրա կարմիր, իսկ դրա տակ սպիտակ փոթորիկների լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում։

Նշվում է, որ կարմիր փոթորիկն այնքան հզոր է, որ կարող է ամբողջովին «կուլ տալ» Երկիր մոլորակը։ Գործակալության տվյալներով՝ ևս մի փոթորիկ, որը կարմիրից աստիճանաբար վերածվել է սպիտակի, նույնպես նկատվում է, սակայն այն առաջինից զգալիորեն ավելի թույլ է։ 

Hubble-ի պաշտոնական կայքում ասվում է, որ լուսանկարն արվել է օգոստոսի 26-ին, երբ մոլորակը Երկրից 653 միլիոն կիլոմետր հեռավորության վրա է գտնվել։ 

«Hubble-ի նոր լուսանկարի ուշագրավ հատվածը հյուսիսային լայնություներում ձգվող վառ, սպիտակ փոթորիկն է, որը շարժվում է 560 կիլոմետր ժամ արագությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...