11:52   18-09-2020
Պուտինը, Թրամփը, Լուկաշենկոն Շնոբելյան մրցանակ են ստացել
Թողնել մեկնաբանություն

Գիտնականներից բացի, այս տարի Շնոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել մի քանի պետությունների ղեկավարներ, այդ թվում ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նրանց անունները հայտարարվել  են մրցանակի կազմկոմիտեի կազմակերպած ուղիղ հեռարձակման ժամանակ, գրում է eadaily.com կայքը:

Շնոբելյան մրցանակը շնորհում է ամերիկյան Հարվարդի համալսարանը՝ կասկածելի և անհեթեթ գիտական նվաճումների և գաղափարների համար:

Նշվում է, որ բացի թվարկված ղեկավարներից, մրցանակը շնորհվել է նաև Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Մեքսիկայի և Թուրքմենստանի ղեկավարներին, որոնք իրենց օրինակով ցույց են տվել, որ «քաղաքական գործիչները կարող են ավելի ուժեղ ազդեցություն ունենալ կյանքի և մահվան վրա, քան գիտնականներն ու բժիշկները»:

Նշենք, որ Շնոբելյան մրցանակը շնորհվում է այն «արտասովոր և սրամիտ հետազոտությունների ու նվաճումների համար, որոնք սկզբում ստիպում են ծիծաղել, իսկ այնուհետև՝ մտածել»:


Գրում է՝ Tert.am -ը:



Loading...