12:01   18-09-2020
Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Կանադայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և  իր կանադացի գործընկեր Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Հեռախոսազրույցների ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովում առկա իրավիճակը, կանադացի գործընկերոջ հետ Չավուշօղլուն քննարկել է նաև երկկողմ պետական հարաբերությունները:

Հաղորդվում է, որ Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Մինիխանովի հետ:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...