12:07   18-09-2020
«Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտներ չպետք է կիրառվեն». Կիպրոսի նախագահը կոչ է արել ԵՄ-ին ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ
Թողնել մեկնաբանություն

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները հակասում են օրենքին  և որ Եվրամիությունը ծովի արևելյան հատվածում Թուրքիայի իրականացրած աշխատանքներին վերջ դնելու համար պետք է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի այդ երկրի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Euronews-ի թուրքալեզու ծառայությունը:

Կիպրոսի նախագահը Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նաև, որ ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը  պետք է հարգեն բոլորը:

«Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտներ չպետք է կիրառվեն: ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը պետք է կանոն դառնա, որը չի կարող անտեսել ոչ ոք, իսկ Միության արձագանքը պետք է կտրուկ լինի»,-հայտարարել է Կիպրոսի նախագահը` կոչ անելով ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ:

Անաստասիադիսը նշել է նաև, որ Կիպրոսը Թուրքիայի հետ գալիք շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ պատրաստ է երկխոսության և ընդգծել է մինչև հանդիպումը ԵՄ-ի միասնական դիրքորոշման կարևորությունը հարցի շուրջ:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...