12:12   18-09-2020
«Ո՛չ Եվրախորհրդարանը, ո՛չ ԵՄ-ն իրավասու չեն որոշել երրորդ երկրների սահմաններն ու իրավունքները». Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է հակաթուրքական բանաձևը
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն, որում դատապարտում է Եվրախորհրդարանի՝ Միջերկրական ծովի արևելքում Թուրքիային հորատման աշխատանքները դադարեցնելու կոչ անող բանաձևը: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:


«Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի ՝ Թուրքիայի վերաբերյալ 2020 թվականի սեպտեմբերի 17-ի խորհրդատվական բանաձևը հեռու է բացառապես ԵՄ անդամներին համերաշխություն հայտնելու համար ընդունված լինելուց և շատ առումներով անընդունելի է»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:


Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Եվրախորհրդարանը կորցնում է իր հեղինակությունը կողմնակալ և անարդար դիրքորոշման և ծովային օրենքների անհիմն ու միակողմանի մեկնաբանությունների պատճառով:


«Ո՛չ Եվրախորհրդարանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ Եվրամիության անդամ երկրները իրավասություն չունեն որոշել երրորդ երկրների սահմաններն ու իրավասությունները», -ընդգծել են գերատեսչությունում:


Թուրքիայի ԱԳՆ-ում ավելացրել են, որ «նման կողմնակալ որոշման ընդունումը, չնայած Թուրքիայի ջանքերին բոլոր մակարդակներում և ԵՄ բոլոր ինստիտուտներում, անհամատեղելի է բարի կամքի և ողջախոհության հետ»:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...