12:17   18-09-2020
Կորոնավիրուսային ճգնաժամից համաշխարհային տնտեսության վերականգնման համար 5 տարի կպահանջվի․ Համաշխարհային բանկ
Թողնել մեկնաբանություն

Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռեյնհարթը հայտարարել է, որ կորոնավիրուսային ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման համար 5 տարի անհրաժեշտ կլինի, գրում է Reuters գործակալությունը։ 

«Արագ հետթռիչք կլինի, քանի որ սահմանափակումների ռեժիմը չեղարկվում է, սակայն ամբողջական վերականգնումը հինգ տարի կպահանջի»,- նշել է նա՝ հավելելով, որ որոշ պետություններ ավելի արագ դուրս կգան ճգնաժամից, մյուսներին էլ դրա համար առավել երկար ժամանակ անհրաժեշտ կլինի։

Սա էլ, իր հերթին, կխորացնի անհավասարությունը, քանի որ աղքատ երկրների համար ճգնաժամի հաղթահարումն ամենադժվարը կլինի։ 

Ռեյնհարթը նշել է, որ ճգնաժամից հետո վերջին քսան տարվա մեջ առաջին անգամ կբարձրանա աղքատության մակարդակը։

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...