13:03   18-09-2020
Երվանդ Խունդկարյանը երդմամբ ստանձնեց ՍԴ դատավորի պաշտոնը
Թողնել մեկնաբանություն

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Երվանդ Խունդկարյանը խորհրդարանում երդմամբ ստանձնեց պաշտոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խունդկարյանը նախ իր շնորհակալական խոսքն ասաց ՀՀ դատավորական համայնքին, պատգամավորներին, որ իրեն վստահել են՝ մասնագիտական գործունեությունը սահմանադրական արդարադատության ոլորտում շարունակելու համար: «Միաժամանակ հավաստիացնում եմ, որ ոչ թե խոսքով, այլ գործով ամեն ինչ պետք է անեմ Սահմանադրական դատարանի իմ գործընկերների հետ միասին՝ էլ ավելի ամրապնդելու ՀՀ-ում Սահմանադրական արժեքները»,-նշեց նա:

Խունդկարյանն այնուհետև երդվեց. «Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ  ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել, անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ-ի դատավորի բարձր կոչմանը»:

Loading...