14:08   18-09-2020
13 մլրդ դոլար. Թրամփը հավելյալ օգնություն կտրամադրի համավարակից տուժած ֆերմերներին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 17-ին Վիսկոնսինում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ ևս 13 միլիարդ դոլարի օգնություն է հատկացնելու այն ֆերմերներին, որոնք ֆինանսապես տուժել են կորոնավիրուսի պատճառով: Այս մասին գրում է thehill.com կայքը:

«Ես հպարտությամբ հայտարարում եմ, որ ավելին եմ անում Վիսկոնսինի ֆերմերներին աջակցելու համար: Մյուս շաբաթվանից իմ վարչակազմը, ինչպես դուք էիք խնդրել, տրամադրում է ևս 13 միլիարդ դոլար, որպեսզի օգնի ֆերմերներին վերականգնվել չինական վիրուսից»,-հայտարարել է Թրամփը:

Այս օգնությունը ֆերմերներին կտրամադրվի այն բանից հետո, երբ ապրիլին երկրի գյուղատնտեսական գերատեսչությունը 19 միլիարդ դոլար էր տրամադրել` փոխհատուցելու համար ֆերմերների կողմից մատակարարման ընթացքի ընդհատումները և եկամտի կորուստները, որոնք առաջացել էին ռեստորանների փակման և հետևաբար՝ ռեստորաններից պատվերների դադարեցման պատճառով:


Գրում է՝ Tert.am -ը:

Loading...