14:14   18-09-2020
Գամալեյայի կենտրոնը նշել Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների նորման
Թողնել մեկնաբանություն

Աննշան կողմնակի ազդեցությունները, որոնք առաջանում են կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացած անձանց 14-15 տոկոսի մոտ, ստանդարտ են բոլոր պատվաստանյութների համար: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել Է Գամալեյայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Այժմ շուրջ 800 մարդ պատվաստում Է ստացել, նրանց մի մասը՝ պլացեբո. ստացվում Է, որ 600 մարդ հետազոտության շրջանակներում արդեն պատվաստում Է ստացել, նրանց բոլորի մոտ լուրջ կողմնակի ազդեցություններ չեն արձանագրվել:

Նրանց 14-15 տոկոսն ունեցել Է 37,5-38 աստիճան ջերմություն, բութ ցավ՝ մեջքի շրջանում, գլխացավ, տհաճ զգացողություն, կարմրություն՝ ներարկման տեղում: Բոլոր պատվաստանյութերի համար դա նորմալ Է, համադրելի Է մյուս պատվաստանյութերի հետ»,-Գինցբուրգն ասել Է «Ինտերֆաքս»-ին:


Տեղեկացնում է՝ Armenpress.am -ը:

Loading...