14:56   18-09-2020
Image Description
ԱՄՆ-ը մտադիր է 5G ցանցերի անվտանգության վերաբերյալ հուշագիր ստորագրել Վրաստանի, Ուկրաինայի եւ Սերբիայի հետ

ԱՄՆ-ը մտադիր է 5G ցանցերի անվտանգության վերաբերյալ հուշագիր ստորագրել Վրաստանի, Ուկրաինայի եւ Սերբիայի հետ: Այս մասին հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատր Ֆիլիպ Ռիկերը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Նա հիշեցրել է Փարիզյան դրույթների մասին, որոնք համաձայնեցվել են 32 երկրների ներկայացուցիչների կողմից 5G կապի անվտանգության հարցով միջազգային կոնֆերանսի շրջանակում:

«Ավելի քան 30 երկիր իր ներդրումն է ունեցել Փարիզյան առաջարկներում, առաջարկվել է ստեղծել 5G ցանցային ենթակառուցվածքներ ու հրաժարվել ավտորիտար պետությունների մատակարարումներից, մասնավորապես, Չինաստանի Կոմունիստական կուսակցության ծառայություններից»,-ասել է Ռիկերը:

Հարկ է նշել , որ վրացական հեռուստահաղորդակցման ընկերությունները դեռ մտադիր չեն թողարկել 5-րդ սերնդի բջջային կապի ցանցեր:  


Գրում է՝ News.am -ը:

Loading...