16:06   18-09-2020
Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել
Թողնել մեկնաբանություն

Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել, հաղորդում է «Ասպարեզը»

Նշվում է, որ հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել: Այդ կենտրոնում են գտնվում «Վասպուրական» սրահը և եկեղեցու ու շրջանի կազմակերպությունների գրասենյակները:

Նշվում է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձությունը և համայնքի ղեկավարությունը, քաղաքի հրշեջների և օրինապահ մարմինների հետ համագործակցությամբ՝ հետամուտ կլինեն  ազգային ատելության հողի վրա կատարած  հարձակումը բացահայտելուն:

Գրում է՝ News.am -ը:


Loading...