16:29   18-09-2020
«Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ». Լավրով
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունների մասին, նշել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած կառավարության հետ: Այս մասին Լավրովը ասել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:

«Մենք, իհարկե, կաշխատենք ցանկացած երկրում ընտրված ցանկացած կառավարության հետ և դա վերաբերում է ոչ նաև Միացյալ Նահանգներին: Սակայն Միացյալ Նահանգների հետ բոլոր հետաքրքրող հարցերի շուրջ մենք կխոսենք՝ բացառապես հիմնվելով հավասարության, փոխշահավետության և շահերի հավասարակշռության որոնման վրա: Վերջնագրերով մեզ հետ խոսելն անիմաստ է, անօգուտ: Եթե ինչ-որ մեկը դա դեռ չի հասկացել, ապա դրանք անարժեք քաղաքական գործիչներ են»,-նշել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարի խոսքով` շուտով սկսվելու են ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճերը, որոնցում արդեն իսկ գլխավոր կետերից մեկն է Ռուսաստանի` «ԱՄՆ ընտրություններին միջամտելու հարցը»:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...