18:55   18-09-2020
Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը 2020 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ 19 աշխատակիցների մեդալներ և պատվոգրեր հանձնեց Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կապակցությամբ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Չորս փրկարարական ծառայող պարգևատրվել է «ԱՆՎԵՀԵՐ ՓՐԿԱՐԱՐ», երեքը՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐ» մեդալներով: Վեց փրկարարական ծառայող արժանացել է ԱԻ նախարարի և ևս վեցը՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պատվոգրերի:

Մեկ փրկարարական ծառայող էլ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել է «Ծովակալ Իսակով» մեդալի:

Loading...