18:59   18-09-2020
Չիլին 20 մլն դոլարով վաճառքի է հանել Գուաֆո կղզին
Թողնել մեկնաբանություն

Չիլին վաճառքի է հանել հյուսիսարևմտյան մասում գտնվող, ծովային կենսաբազմազանության, բուսական աշխարհի հազվադեպ հանդիպող տեսակների հայրենիք հարմարվող Գուաֆո կղզին, գրում է The Guardian պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի քան 20 000 հեկտար մակերեսով կղզին առաջարկվել է վաճառել 20 միլիոն դոլարով, ինչն էլ Չիլիում մասնավոր սեփականության և ազգային ժառանգության շուրջ բազում վեճերի, ցույցերի է հանգեցրել։ 

Կղզիների վաճառքով զբաղվող Private Islands Inc հարթակը նշել է, որ Գուաֆո կղզին ունի մոտ 44 մղոն ափամերձ գոտի, որտեղ հազվադեպ հանդիպող ծառատեսակներ, բուսատեսակներ կան։

Նշվում է, որ այժմ շրջակա միջավայրի պաշտպաններն ու ակտիվիստները կառավարությունից պահանջում են, որ այս տարածքը բիզնեսի վայր չդառնա, այլ շարունակի մնալ որպես կյանքի և հոգևոր ուժի աղբյուր։

Loading...