19:23   18-09-2020
Չենք հասկանում, բայց չենք զարմանում. Հայրապետյանը՝ Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցածի մասին
Թողնել մեկնաբանություն

«Երեկ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հարակից տարածքում գտնվող հայկական կենտրոնը հրկիզվել է: Մեր խորհրդարանի անունից ես խստագույնս դատապարտում եմ ազգային և կրոնական պատկանելության հողի վրա հիմնված բոլոր տեսակի հանցագործությունները` հույս ունենալով, որ առաջիկա ժամերի ընթացքում տեղական իշխանությունները և պատկան մարմինները բավարար չափով ջանք կգործադրեն հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու բոլոր հանցագործներին: Դժվար չէ կռահել, թե ովքեր կարող են հրահրած լինել այդօրինակ գործողությունները»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Loading...