19:30   18-09-2020
Դիմակների կրումը կարող է նախատեսվել 6 տարեկանից սկսած՝ կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով 10-11 տարեկան աշակերտների՝ դիմակ կրելու պահանջին, ասաց, որ ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը: «Պատասխանատուն դուք եք. ինչպե՞ս եք վերաբերվում տարրական դասարանների աշակերտների՝ դիմակ կրելու փաստին: Միայն պետք է ասեք, որ առողջապահության նախարարության ցուցում կա և վե՞րջ: Եթե պրոբլեմներ առաջանան, դո՞ւք եք պատասխանելու, թե՞ առողջապահության մարմինը»,-  հարցրեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ինչին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ կարգավորումը առողջապահական բնույթի է, բայց, այնուամենայնիվ, առանցքային նշանակություն ունի հասկանալ խնդրի էությունը, և առողջապահության համաշխարհային ուղեցույցերով դիմակների կրումը կարող է նախատեսվել արդեն 6 տարեկանից սկսած՝ կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից և գործող կարգավորումներից:

Loading...