19:59   18-09-2020
Ազգային ժողովում քննարկվեց «Կինեմատոգրաֆիայի մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովում «Կինեմատոգրաֆիայի մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հայտնեց, որ գործադիրը տվել է առարկությունների և առաջարկությունների մեծ փաթեթ: Նա ընդգծեց, որ օրենքն անհրաժեշտ ու կարևոր է նախ այն պատճառով, որ Հայաստանը կրեատիվ Եվրոպայի մեդիաբաղադրիչին կկարողանա միանալ միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում:

Loading...