20:43   18-09-2020
Վենեսուելական խոշորագույն նավթի լցանավն անցել է ռուսական դրոշի ներքո
Թողնել մեկնաբանություն

Խոշորագույն նավթի լցանավը, որն ավելի վաղ շահագործվել Է Վենեսուելայում, մայիսի վերջին անցել Է ռուսական դրոշի ներքո՝ ստանալով «Մաքսիմ Գորկի» անվանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Equasis ծովային նավերի տվյալների բազայի նյութերում:

2013 թվականից նավը շահագործվել Է Վենեսուելայի տարածքում՝ «Այակուչո» անվանմամբ, բայց 2020 թվականի մայիսի 1-ին վերանվանվել Է «Մաքսիմ Գորկի»:

Ինչպես հետեւում Է տվյալների բազայից, ընթացիկ տարվա հունիսի 1-ից լցանավը երթեւեկում Է ՌԴ-ի դրոշի ներքո: Ռուսաստանի միջազգային ռեգիստրի փաստաթղթերի համաձայն, մայիսի վերջին լցանավը գրանցվել Է ՌԴ-ում, իսկ նավին դասակարգելու վերաբերյալ վկայականը օգոստոսի 20-ին տվել Է Ռուսաստանի նավագնացության գետային ռեգիստրը (ՌՆԳՌ):

Ինչպես հետեւում Է Equasis ծովային նավերի տվյալների բազայից, Վենեսուելայի դրոշի ներքո նավի սեփականատերը եղել Է գրանցված տերերից մեկը: Այժմ ՌԴ-ում սեփականատերը դարձել Է առեւտրային տերը:

Loading...