10:01   19-09-2020
Կալիֆորնիայի նահանգապետը գրառում է արել Սան Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնի վրա հարձակման մասին
Թողնել մեկնաբանություն

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակել է Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնի վրա հարձակման մասին լուրն ու գրառում է կատարել։ Նյուսոմը գրել է.


«Այս եկեղեցում այնքան հրաշալի, հուզիչ պահեր եմ ապրել: Սրտի խոր ցավով տեղեկացա լուրի մասին, բայց գիտեմ, որ այս ֆիզիկական պատերից էլ դուրս համայնքն ապրում է ու կշարունակի հույս ու հավատ փոխանցել շատերին»,- գրել է Նյուսոմը։


Գրում է՝ 1in.am -ը:


Loading...