10:14   19-09-2020
Image Description
Գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակման հիմնական միջոցը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը հիմնականում փոխանցվում է օդում աէրոզոլների, այլ ոչ թե մակերեսների միջոցով: Այս մասին ասվում է Annals of Internal Medicine ամսագրի հոդվածում:

«Դեպքերի (կորոնավիրուսային հիվանդության) վերաբերյալ ներկայացված ապացույցները, ինչպես նաև կլաստերային զեկույցները ցույց են տալիս, որ շնչառական ճանապարհով վարակի փոխանցումը գերակշռում է, իսկ վարակված մարդկանց մոտ գտնվելը և վատ օդափոխությունը փոխանցման հիմնական գործոններն են», – ասվում է հոդվածում:

Նշվում է, որ կորոնավիրուսի մասնիկների մեծ մասը առաջին ախտանիշների հայտնվելուց մեկ օր առաջ է ի հայտ գալիս վարակվածների մոտ: Դրանից հետո, մեկ շաբաթվա ընթացքում, դրանց թիվը աստիճանաբար նվազում է:

Գիտնականները եզրակացնում են, որ վարակելիության տեսանկյունից ամենավտանգավորը այն մարդիկ են, որոնք գտնվում են հիվանդության վաղ փուլում

Գրում է՝ 1in.am -ը:


Loading...