10:27   19-09-2020
Image Description
Նավալնիի աշխատակցուհին պատմել է նրա առողջական վիճակի մասին

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աշխատակցուհին՝ Մարիա Պևչիխը, պատմել է, որ Նավալնին իրեն լավ է զգում, հասկանում է, թե ինչ է կատարվում: Այս մասին նա ասել է BBC- ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ուրբաթ, սեպտեմբերի 18-ին:

«Ժամանակ առ ժամանակ ես այցելում եմ նրան: Նա իրեն բավական լավ է զգում … Նա, իհարկե, հասկանում է, թե ինչ է կատարվում», – ասել է Պևչիխը։

Նրա խոսքով՝ Նավալնին «դեռ շատ հեռու է լիարժեք ապաքինվելուց, առջևում դեռ շատ աշխատանք կա»:

Ցանկացած մարդ, նույնիսկ գերազանց առողջության դեպքում, երկար ժամանակ կմարսի այսպիսի ծավալի իրադարձությունները: Կարծում եմ, որ դեռ ժամանակ է պետք, որ անգամ ամենապայծառ գլուխը գիտակցի դա», – ասել է Պևչիխը։

Նա նաև հույս է հայտնել որ Նավալնին մոտ ժամանակներս կվերադառնա իր բնականոն վիճակին:

Գրում է՝ 1in.am -ը:

Loading...