10:32   19-09-2020
Image Description
Թրամփը հույս ունի, որ ԱՄՆ-ը երբեք ստիպված չի լինի օգտագործել աշխարհին անհայտ զինատեսակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ երկրում հայտնված նոր աննախադեպ զենքը երբեք չի օգտագործվի:

«Մենք ունենք զինատեսակ, որի նախադեպը դեռ չեն ունեցել: Եվ հուսով եմ, որ մենք երբեք ստիպված չենք լինի օգտագործել այն: Սա  ես համոզված եմ ասում», – ասել է նախագահը:

Թրամփը նշել է, որ նոր զենքերը պատրաստել են «աշխարհի ամենափայլուն» գիտնականներն ու զինվորականները:

Ըստ նրա՝ այդպիսի գաղտնի ու հզոր զենքն անհրաժեշտ է Ամերիկային, որպեսզի այն երբեք պատերազմի մեջ չներքաշվի:

Գրում է՝ 1in.am -ը:

Loading...