11:03   19-09-2020
Image Description
Ռուսաստանը կվերականգնի ավիահաղորդակցությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ

Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբին հղումով:

«Նիստի արդյունքներով որոշում է կայացվել սեպտեմբերի 21-ից փոխադարձ հիմքերով վերսկսել միջազգային թռիչքները Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ»,- ասվում է հաղորդագրությունում:

Գրում է՝ 1in.am -ը:

Loading...