Կորոնավիրուսի նկատմամբ ավելի շատ մարդիկ կարող են բնածին իմունիտետ ունենալ, քան համարվում էր նախկինում: Այս մասին ուրբաթ, սեպտեմբերի 18-ին, հաղորդել է The Guardian-ը՝ վկայակոչելով British Medical Journal- ի հոդվածը:
Պարբերականը հիմնվում է վեց հետազոտությունների վրա, որոնց համաձայն COVID-19-ի նկատմամբ յուրահատուկ T-բջջային իմունիտետ է նկատվում վիրուսի հետ շփում չունեցած մարդկանց 20-50 տոկոսի մոտ։
Ընդ որում, ըստ երկու հետազոտությունների հեղինակների, նման իմունային ռեակցիան կարելի է բացատրել խաչաձև իմունիտետով, որը ձևավորվել է կորոնավիրուսների այլ տեսակների հետ շփումից հետո:
Այսպիսով, «շփումը պարտադիր չէ որ բերի վարակման, վարակումը պարտադիր չէ, որ բերի հիվանդության, իսկ հիվանդությունը պարտադիր չէ, որ հակամարմիններ առաջացնի», նշում է British Medical Journal-ը։