13:23   19-09-2020
Թրամփն Օբամային մեղադրել է հիպերձայնային զենքի ամերիկյան ուսումնասիրությունները Ռուսաստանին փոխանցելու մեջ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը ստեղծել է հիպերձայնային զենք ամերիկյան տեխնոլոգիաների մասին տեղեկություն ստանալուց հետո: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Մինեսոտա նահանգում ելույթ ունենալու ընթացքում ամերիկացի առաջնորդը մեղադրել է երկրի նախկին նախագահ Բարաք Օբամային այն բանում, որ վերջինս Մոսկվային տվյալներ է փոխանցել ամերիկյան ուսումնասիրությունների վերաբերյալ:

«Ռուսաստանն այդ տեղեկությունը ստացել է Օբամայի վարչախմբից, Ռուսաստանը գողացել է այդ տեղեկությունը: Մենք այդ մասին գիտեինք, դուք գիտեի՞ք: Ռուսաստանը ստացել է այդ տեղեկությունը, իսկ հետո ստեղծել այն»,- Известия-ի հաղորդմամբ՝ ասել է նա:

Ընդ որում, Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հրթիռ ունի, որը անհամեմատ մեծ արագություն է զարգացնում, քան ռուսականը:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...