13:26   19-09-2020
Image Description
Կանադան դադարեցրել է Չինաստանի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները

Կանադան դադարեցրել է Չինաստանի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները: Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը, գրում է RT-ն:

«Ես չեմ տեսնում պայմաններ ներկա ժամանակում այդ քննարկումները շարունակելու համար»,- հայտնել է Շամպայնը Globe and Mail թերթին տված հարցազրույցում:

Իր խոսքով՝ Չինաստանը 2016-ի համեմատ 2020-ին շատ է փոխվել, և այդ ժամանակվա բոլոր նախաձեռնությունները պետք է վերանայվեն: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է միջոցներ ձեռնարկել Առևտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ՝ Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների հարկերի ապօրինի բարձրացման՝ տրետեյան խմբի որոշման պատճառով:

Loading...