13:29   19-09-2020
Image Description
Բայդենը Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մարդկանց մահացության բարձր ցուցանիշի համար

ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտնել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատվություն է կրում ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մարդկանց մահացության բարձր ցուցանիշի համար: Այս մասին հայտնում է Известия-ն:

«Ավելի քան երկու հարյուր հազար զոհ՝ վերջին 6 ամսվա ընթացքում… Քանի կյանք է կորել միայն այն պատճառով, որ միակը, ինչն անհանգստացնում է նախագահին, ֆոնդային շուկաներն ու ընտրություններն են»,- ասել է Բայդենը:

Իր խոսքով՝ Թրամփը նույնիսկ չի փորձում ցույց տալ, թե կատարում է իր աշխատանքը: Նա հավելել է, որ Թրամփը չի հասկանում, թե ինչ է նշանակում նախագահ լինել:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...