13:35   19-09-2020
Image Description
Բրազիլիայում 1 շաբաթվա ընթացքում գործազուրկների թիվն ավելացել է ավելի քան 1 միլիոնով

Բրազիլիայում 1 շաբաթվա ընթացքում գործազուրկների թիվն ավելացել է ավելի քան 1 միլիոնով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 13.7 միլիոն: Այս մասին հայտնում է RT-ն:

Ըստ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի, գնահատականն արվել է, հաշվի առնելով օգոստոսի 23-ից 29-ին գրանցված տվյալները:

Այսպիսով, բնակչության տնտեսապես ակտիվ հատվածի գործազրկության մակարդակը կազմում է 14.3 տոկոս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը կազմում է 4 455 386:

Loading...