13:49   19-09-2020
Image Description
Քուվեյթը շուտով կարող է կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ, ինչպես Բահրեյնը և ԱՄԷ-ն. Թրամփ

Քուվեյթը շուտով կարող է կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ, ինչպես Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Այս մասին հայտնում  է ТАСС-ը՝ հղում տալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը:

«Նրանք (քուվեյթցիները) միանգամայն ոգևորված են նրանով, որ … առաջին երկու երկրները ստորագրել են: Եվ համարում եմ, որ իրենք (քուվեյթցիները) շատ արագ դրա մասը կդառնան: Դե, կան, ես կասեի, 7 կամ 8 երկրներ, որոնք ցանկանում են դրա մասը դառնալ: Շատ հեշտ: Շատ արագ»,- հայտնել է ամերիկացի առաջնորդը:

Նույն օրն ավելի վաղ Սպիտակ տուն է այցելել է Քուվեյթի շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեդ աս Սաբահը:

Մեկնաբանելով Իսրայելի հետ երկու արաբական երկրների հարաբերությունների կարգավորումը, Թրամը նշել է, թե «ոչ ոք չէր մտածում, որ այն տեղի կունենա: Եվ դա ոչ միայն կատարվում է, այլ նաև կատարվում է բավարար արագությամբ»:

Loading...