13:54   19-09-2020
«Ֆավիպիրավիր»-ը կներառվի կենսական անհրաժեշտության դեղամիջոցների ցանկում
Թողնել մեկնաբանություն

«Ֆավիպիրավիր» դեղամիջոցը շուտով կներառվի կենսական անհրաժեշտության կարևորագույն դեղամիջոցների ցանկում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ առողջապահության նախարարությանը հղումով:

Սեպտեմբերի 17-ին ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ երկու ռուսական դեղամիջոցների ամբուլատոր կիրառումը՝ միջազգային չարտոնագրված «Ֆավիպիրավիր» անվանումով:

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 29 միլիոն դեպք, ապաքինվել է գրեթե 20 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 900 հազար հիվանդ:

Ռուսաստանի Դաշնությունը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը COVID-19-ի դեմ պատվաստանյութ է գրանցել: Դեղամիջոցը մշակվել է Գամալեայի անվան ՀՄԱՀԿ-ում և ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

Գրում է՝ `1in.am-ը:

Loading...