15:35   19-09-2020
«Մինչև ապրիլ յուրաքանչյուր ամերիկացու համար պատվաստանյութի բավարար չափաբաժին կունենանք». Թրամփ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է, որ իր վարչակազմը հույս ունի մինչև 2021 թվականի ապրիլը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արտադրել այնպիսի ծավալով, որը կբավականացնի ԱՄՆ-ի բոլոր բնակիչներին, հաղորդում է CNBC-ն։

«Մենք ակնկալում ենք, որ մինչև ապրիլ յուրաքանչյուր ամերիկացու համար պատվաստանյութի բավարար չափաբաժին կունենանք»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Թրամփի կարծիքով՝ մինչև 2020 թվականի ավարտը ամերիկյան իշխանությունների տրամադրության տակ կլինի պատվաստանյութի առնվազն 100 մլն չափաբաժին, իսկ հետո դրա արտադրության մասշտաբները կավելացվեն և յուրաքանչյուր ամիս հասանելի կլինեն «հարյուր միլիոնավոր չափաբաժիններ»։


Loading...